Ողջ կյшնքում տառшպում էի քթшնցքերի խցшնումից, մինչև բժիշկն шյս տեխնիկшն ցnւյց տվեց. անմիջшպես վերացшվ

EnterTrain-ը ներկայացնում է հայմորիտի դեմ կետային մերսում, որը կարե

լի է ինքնուրույն անել:

Հայմորիտի դեպքում այդսպիսի նպատ

կաուղղված մերսումը հրաշալի թերապիա է, որը կարող է ազատել գլխացավից, խցանումից և այտուցից:

Ազդ

եցությո
ւնն ակտիվ կետերի վրա կարող է վերացնել օրգանիզմի ընդհանուր թունավորումը, նվազեցնել մարմնի ջերմաստիճանը և նույնիսկ արագացնել հյուսվածքների վերականգնման գործընթացը:

 

Ազդեցության կետերը

e-65583" src="http://entertrain.1in.am/am/wp-content/uploads/sites/2/2017/05/1-57.jpg" sizes="(max-width: 700px) 100vw, 700px" srcset="https://myentertrain.com/am/wp-content/uploads/sites/2/2017/05/1-57.jpg 700w, https://myentertrain.com/am/wp-content/uploads/sites/2/2017/05/1-57-300x200.jpg 300w" alt="" width="700" height="466" />

1. Ճակատի կենտրոն

Ազդեցությունն այդ մասի վրա կօգնի վերացնել մկանային լարվածությունը:

2. Հոնքերի մեջտեղի հատված

Այդ հատվածի նպատակաուղղված մերսումը կազատի գլխացավից և կվերացնի այտուցը:

3. Քթի «թևեր»

Ինտենսիվ ազդեցությունը համաչափ մասերի վրա կարող է վերացնել քթի այտուցը և խցանումը, նաև նորմալացնել շնչառությունը:

4. Այտոսկր

Այսպիսի մերսումը նպաստում է քթանցքերից արտադրության արտազատմանը:

5. Անրակի և կրծոսկրի մեջտեղի հատված

Այդ հատվածի մերսումը կօգնի կոկորդի քերծվածքի և ցավի դեպքում:

6. Գանգի հիմք

Պարանոցի ողերի վրայի հավածի մերսումը գանգի հիմքի մոտ նպաստում է ուղեկցող գլխացավի վերացմանը:

Բոլոր շարժումները պետք է փափուկ և սահուն լինեն: Դրանք կարող են լինել սեղմող, շրջանաձև կամ հարթեցնող: Սեանսն անհրաժեշտ է անցկացնել 10-15 րոպե օրական առնվազն 3 անգամ ազդեցության յուրաքանչյուր հատվածի վրա 15-30-ական սեղմում: Բուժման տևողությունը 10-15 օր է:

Քրոնիկական գործընթացի դեպքում թերապիան կարող է մինչև 1 ամիս տևել: Որպես կանոն, հակացուցումների բացակայության դեպքում դրական արդյունք ստացվում է արդեն 2-3 սեանս հետո:

Հայմորիտի դեպքում կետային մերսումը նաև հակացուցումներ ունի:

Հակացուցումներ

  1. Ալերգիկ դրսևորումներ, պզուկներ կամ նորագոյացություններ ազդեցության գոտում:
  2. Չի կարելի մերսում անել հայմորոտոմիայից հետո:
  3. Կետային մերսումը հակացուցված է հղիության դեպքում:
  4. Թարախի առկայությունը քթի խոռոչում մարմնի բարձր ջերմաստիճանի համադրությամբ ևս հակացուցում է մերսման համար:
  5. Բարորակ և չարորակ նորագոյացություններ:
  6. Հոգեկան խանգարումներ

Հիշիր, որ նշված կետային մերսումը կարելի է անել միայն բուժող բժշկի նշանակումից հետո:

Կետային մերսումը միշտ համադրվում է դեղամիջոցներով թերապիայի և ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաների հետ:

Աղբյուր՝ EnterTrain