Չինшստանը Հայшստանին է նվիրшբերում շտшպ օգնությшն 200 նոր шվտոմեքենա

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը ՀՀ կառավարությանը անհատույց նվիրաբերում է 200 շտապ օգնության ռեանիմոբիլնեը, շտապ օգնության գծային մեքենաներ, դրանց օժանդակ սարքավորումները և պահեստամասերը: Այդ մասին որոշման նախագիծը հաստատվեց կառավարության նիստում: «Նախագծով նախատեսվում է շտապ օգնության մեքենաները և դրանց օժանդակ սարքավորումները նվիրաբերել Երևանում և մարզերում գործող բժշկական կազմակերպություններին՝ շտապ օգնության աշխատանքը կազմակերպելու նպատակով: Սրանով ամբողջությամբ բավարարվում է Հայաստանում առկա ամբողջ պահանջարկը, և շտապ օգնության կանչերի մերժման խնդիր չենք ունենալու»,-  ասաց ՀՀ առողջապահության նախարար

րսեն Թորոսյանը:  Նրա խոսքով՝ մարզերում ևս ունենալու ենք ռեանիմոբիլներ, որոնցով կկարողանան միանգամից հիվանդներին տեղափոխել Երևան: Նշված 200 ավտոմեքենաներից 65-ը ռեանիմոբիլներ են, որոնցից 10-ը պահվում են որպես ռեզերվային: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց չինական կողմին կարևոր և անհրաժեշտ աջակցության համար: «Այս օգնությունը ևս մեկ անգամ ընդգծում է հայ-չինական հարաբերությունների բարձր մակարդակը: Համոզված եմ, որ այդ հարաբերություններն առաջիկայում էականորեն կզարգանան և նոր մակարդակի կբարձրանան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը
:

Աղբյուրը՝ https://hayacq.com/34265—200-.html

ԴԻՏԵԼ

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*