Սարսшփելի տեսшրան. Կալիֆոռնիшյում կետը «հարձшկվել» է հшնգստացողների նшվի վրա (լուսшնկարներ, տեսшնյութ)

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Մոնտերեյի նավահանգստի ափերի մոտ կետը լողալով մոտեցել է հանգստացողների նավակի

ն, դուրս թռել ջրից, այնուհետև ուժգին սուզվել ջուրը՝ վախեցնելով նավակում գտնվողներին:

Ինչպես 

book" target="_blank" rel="nofollow noopener">նշում է Daily Mail-ը, տեսանյութը նկարահանել
է նավակում գտնվող աղջիկը, որը զբոսանքի էր դուրս եկել իր ընկերոջ հետ:

Աղջկա խոսքով՝ կետն այնպես ուժգին է ցատկել ջուրը, որ ցատկից առաջացած ջրի շիթերը լցվել են նավակի մեջ ու վնասել այն:

«Մի քիչ հետ նստիր: Պետք է հեռանանք այստեղից: Աստված իմ, տեսա՞ր՝ ինչ արեց»,- անհանգիստ ձայնով ասում է աղջիկն իր ընկերոջը:

Աղջկա խոսքով՝ կետի անսպասելի պահվածքն այնքան է վախեցրել իրեն, որ իր սիրտը սկսել է արագ բաբախել:

«Քիչ էր մնում՝ կետը սպաներ մեզ», — ասում է երիտասարդը, ինչից հետո տեսանյութն ավարտվում է:


Աղբյուրը՝ http://instablog.info/archives/13335