Սш աշխшրհի ամենաառողջшրար բանջшրեղենն է, բшյց միшյն ոմшնք գիտեն դш

Այն ապա

հովում է ավելի շատ երկաթ, քան սպանախը և ավելի շատ վիտամին С, քան կիտրոնն ու նարի
ջը:

EnterTrain-ը ներկայացնում է առողջության համար այս բույսի շատ օգուտներից մի քանիսը՝

  • Պայքարում է օրգանիզմում թթվային սթրեսի դեմ,
  • Ապահովում է հզոր հակաօքսիդանտ ազդեցություն,
  • Մաքրում է արյունը,
  • Վերականգնում է օրգանիզմի բջիջները,
  • Նպաստում է առողջ ախորժակին,
  • Դուրս է բերում տոքսիններն օրգանիզմից:

Շատ դիետոլոգներ խորհուրդ են տալիս այս գերառողջ բանջարեղենն օգտագործել թարմ հյութի տեսքով, բայց ոչ մաքուր վիճակում: Մաքուր հյութը կարող է կոկորդում և ստամոքսում բորբոքային գործընթացի հանգեցնել, ուստի հյութը միշտ

պետք է ջրով բացել 1:5 հարաբերակցությամբ (հյութ և ջուր համապատասխանաբար): Կարևոր է իմանալ նաև, որ հյութը պետք չէ ամեն օր օգտագործել, բաց երկու օրը մեկ կարելի է:

ge-53367" src="http://entertrain.1in.am/am/wp-content/uploads/sites/2/2017/03/kress-salat-2.jpg" sizes="(max-width: 500px) 100vw, 500px" srcset="https://myentertrain.com/am/wp-content/uploads/sites/2/2017/03/kress-salat-2.jpg 500w, https://myentertrain.com/am/wp-content/uploads/sites/2/2017/03/kress-salat-2-300x225.jpg 300w" alt="" width="500" height="375" />

Կոտեմի հյութի տեղային օգտագործումը կարող է մաշկի շատ հիվանդություններ բուժել, այդ թվում՝ մաշկի թերություններ և ծերության բծեր, մազաթափություն և այլն: Պարզապես պետք է հյութը քսել խնդրահարույց մասին կամ կոտեմով կոմպրես անել: Կոտեմի մանրացված տերևներով կոմպրեսը չափազանց օգտակար է արևային բծերի առաջացումը նվազեցնելու համար:

Մի շարք ուսումնասիրություններ ցույց են տվել, որ օրգանիզմ հասնող կոտեմի էքստրակտը դադարեցնում է քաղցկեղի զարգացումը և մետասթազների առաջացումը: Այլ հետազոտություններ ցույց են տվել, որ կոտեմը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիկսը և կանխում է կրծքագեղձի քաղցկեղը:

Կոտեմ նաև խորհուրդ է տրվում օգտագործել մոլի ծխողներին, այն վերացնում է ծխելու բացասական հետևանքները:

Կոտեմով աղցան

Լավ լվա կոտեմի տերևները, վրան աղ ցանիր և քացախ, թող 1 ժամ: Ավելացրու մանրացված սխտոր, ձիթապտղի յուղ, կիտրոնի հյութ և պղպեղ: Ուտելուց առաջ աղցանը թող 3 ժամ հանգստանա:

Աղբյուր՝ EnterTrain