Նիհшրում ենք օրգшնիզմի 3-օրյш մաքրմшն շնnրhիվ. անհшվատալի шրդյունք

Ընդամենը 3 օրում հյութերով հնարավոր է օրգանիզմից տոքսինները հանել, արագացնե

մարսողությունը և անհրաժեշտ վիտամիններ ստանալ:

Օրգանի

զմն հյութերով ինչպես մաքրել՝ կներկայացնի
#ff9900;">EnterTrain-ը:

Մաքրման համար պետք կլինի 3 հյութային խառնուրդ տարբեր վիտամինային բաղադրությամբ և գույնի:

Օր 1. Կանաչ ըմպելիք

017/04/2-10-1.jpg 800w, https://myente
rtrain.com/am/wp-content/uploads/sites/2/2017/04/2-10-1-300x225.jpg 300w, https://myentertrain.com/am/wp-content/uploads/sites/2/2017/04/2-10-1-768x576.jpg 768w" alt="" width="800" height="600" />

Բաղադրիչները՝

  • 4 մաքրած կանաչ խնձոր
  • 2-3 վարունգ
  • 1 կապ մաղադանոս
  • 2 կապ սպանախ
  • 4 տերև կաղամբ
  • 1 ցողուն նեխուր
  • 1 կիտրոն
  • 1 թ. գ. քերած կոճապղպեղ

Բանջարեղենը, մչգերը և կանաչին անցկացրեք հյութաքամիչով կամ մսաղացով, հետո քամեք:

Ավելացրեք կոճապղպեղը, պատրաստ է:

Օր 2. նարնջագույն ըմպելիք

Բաղադրիչները՝

  • 1 միջին չափի բազուկ
  • 1 ցողուն նեխուր
  • 1 կապ համեմ
  • 1 վարունգ
  • 1 թ. գ. քերած կոճապղպեղ
  • 2 կիտրոն
  • 10 տերև հազար
  • 1 կապ սպանախ
  • 15 գազար

Նշված բաղադրիչներից հյութ քամեք, ավելացրեք կոճապղպեղը:

Օր 3. Կարմիր ըմպելիք

Բաղադրիչները՝

  • 6 կարմիր խնձոր
  • 1 միջին չափի բազուկ
  • 1 ցողուն նեխուր
  • 1 կապ սպանախ
  • 1 վարունգ
  • 1 կիտրոն
  • 2 լոլիկ
  • 15 գազար

Այս խառնուրդին կոճապղպեղ ավելացնել պետք չէ:

3-օրյա մաքրման համակարգ

1. Բեռնթափման օրերը սկսելուց առաջ պատրաստեք օրգանիզմը՝ առօրյա սննդակարգում ավելի շատ մրգեր և բանջարեղեն ներառեք:

2. Յուրաքանչյոր ըմպելիքը պահուստով պատրաստեք՝ օրական մոտ 8 բաժակ հյութ անհրաժեշտ կլինի: Կուրսի ընթացքում պետք է 1-ական բաժակ հյութ խմել ամեն ժամ:

3. Օրվա ընթացում յուրաքանչյուր կես ժամը մեկ 1-ական բաժակ մաքրված ոչ գազավորված ջուր խմեք:

4. Մաքրման ընթացքում բացառվում են ուտելու բոլոր ժամերը՝ բացի ընթրիքից, որը պետք է բաղկացած լինի անյուղ խաշած մսից և թարմ բանջարեղենից:

5. Ընթրիքից հետո պետք է մի շերտ կիտրոնով 1 բաժակ երիցուկի թեյ խմել:

Հակացուցումները՝

Մաքրման այս սխեման հարմար չէ շաքարային դիաբետով տառապողների համար, կոլիտների, ստամոքսի հիվանդությունների, նաև երիկամների քարերի դեպքում: Մաքրող կուրսը սկսելուց առաջ պարտադիր խորհրդակցեք բժշկի հետ:

Աղբյուր՝ EnterTrain