SԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ սխեմшյի գործшդրմամբ ազшտ արձшկվեց Ռnբերտ Քոչшրյանը. բացահшյտում

Հանրապետության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքին անդրադարձել էր դատական համակարգում առկա վիճակին եւ նշել. «Այսօր ավելի ու ավելի շատ քաղաքացիներ են խոսում այն մասին, որ Հայաստանում բազմաթիվ դատավորներ եղել են կոռուպցիոն համակարգի մաս, եւ այս իմաստով անվստահությունը դատական մարմինների նկատմամբ շարունակում է խորը մնալ: Սա, իհարկե, չափազանց նուրբ թեմա է, եւ մենք ամեն դեպքում չպետք է տրվենք դատական իշխանության գործերին խառնվելու եւ միջամտելու գայթակղությանը: Բայց, այնուամենայնիվ, ուզում եմ ասել հետեւյալը. առաջին օրից Բաղրամյան 26-ում հայտնվելով` ես ասել եմ, որ հրաժարվելու եմ դատական իշխանությանը հրահանգներ տալու արատավոր պրակտիկայից եւ ես հրաժարվել եմ դատական իշխանությանը հրահանգներ տալու արատավոր պրակտիկայից: Բայց, մյուս կողմից, ուզում եմ շատ հստակ ընդգծել, որ սա չի նշանակում, որ որոշ դատավորներ պետք է շարունակեն հրահանգներ ստանալ նախորդ` կոռումպացված իշխանության ներկայացուցիչներից: Եվ ուզում եմ նախորդ իշխանության եւ նրանցից հրահանգներ ստացող դատական իշխանության ներկայացուցիչներին ասել շատ ուղիղ եւ կոնկրետ. խելքներդ գլուխներդ հավաքեք եւ կատակ չանեք ժողովրդի հետ»: Հասկացողը հասկացավ ՀՀ վարչապետի այս հայտարարությունից հետո դատական համակարգում սկսել են խոսակցությունները, թե այսքանից հետո թող անհանգստանան նրանք, ովքեր կատարել են նախորդ իշխանությունների ասածները, իսկ ում խիղճը մաքուր է, հանգիստ աշխատում է: Ավելին` դատական համակարգում բոլորը միմյանց լավ ճանաչում են, եւ հիմա նրանք բավական թափանցիկ ակնարկներով խոսում են, որ գիտեն` ով ում համար է աշխատում, ինչո՞ւ է Փաշինյանը նման հայտարարություն արել, ո՞ր դատավորներին է իրականում ուղղված նրա խոսքերը: Մինչ այդ, «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել մի սխեմա, որը գծել են ներկայիս իշխանությունները եւ մատնանշել, թե իրավական համակարգի որ ներկայացուցիչների թեթեւ ձեռքով են ազատ արձակվել աղմկահարույց քրեական գործերով հայտնի պաշտոնյաները: Ով ում միջոցով Օրերս գրել էինք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատելուց առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու տանը հանդիպել են ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը, Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը եւ ինքը` Ռշտունին: Նրանք քննարկել են Սահմանադրությամբ ՀՀ նախագահի անձեռնմխելիության դրույթի հետ կապված հարցեր, թե ինչպե՞ս կարող է այն կիրառվել Քոչարյանի դեպքում: Ինչեւէ: Ռշտունու տանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ վերջիններս, երկար խոսելով Սահմանադրության այս կետի մասին` կարծիք են հայտնել` եթե նոր իշխանությունները կուլ տան անձեռնմխելիության հարցը, ապա այն կտարածվի նաեւ «շեֆի»` Սերժ Սարգսյանի վրա: Ուստի վերջիններս ամեն գնով որոշել են այնպես անել, որ առաջ տանեն թեման, որ ազատ արձակելով Ռոբերտ Քոչարյանին` ապահովագրեն Սերժ Սարգսյանին: Ի դեպ, ի պատասխան մեր հրապարակման` Վազգեն Ռշտունին հայտնել էր, որ մեր տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Թույլ դատախազներ նշանակելով Եվ ահա, ըստ շրջանառվող լուրերի, բացի այս եռյակից, այլ մարդիկ եւս ընդգրկված են եղել այդ սխեմայում: Տեսակետ կա, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն արձակուրդ է մեկնել, որպեսզի մասնակից չլինի նման գործողությունների: Իսկ եթե հետագայում նրան իշխանությունները կանչեն մեկնաբանությունն

եր տալու, ալիբի ունենա` ասելու, թե գործընթացից տեղյակ չի եղել, եւ որ ամեն ինչ իր թիկունքում է արվել: Բայց կա տեսակետ, որ ներկայիս իշխանությունները վստահ են` դատախազը իրավիճակից առնվազն տեղյակ է եղել: Ինչեւէ, մինչ գլխավոր դատախազը գտնվել է արձակուրդում, գործը փորձել են գլուխ բերել նրա աշխատակիցները: Այսպիսով` մեզ հասած տեղեկությունների համաձայն` ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի որդին` Արտակ Հարությունյանը, աշխատում է ՀՀ գլխավոր դատախազությունում եւ զբաղեցնում է մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ վերահսկողության վարչության պետի պաշտոնը: Եվ ահա Արտակ Հարությունյանը եւ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանը աղմկահարույց գործերով, մասնավորապես Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ, ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Վաչագան Ղազարյանի քրեական գործերով նշանակել են բավականին թույլ դատախազների, որ վերջիններս հասնելով դատարան` «բերանը ջուր առած նստեն» ու չփորձեն հավուր պատշաճի իրականացնել իրենց գործառույթները: Ասել է, թե նրանց առաջ խնդիր է դրված եղել ո՛չ առարկել պաշտպանական կողմի միջնորդություններին, ո՛չ էլ բացարկ հայտնել դատավորներին: Ըստ ներկայիս իշխանությունների` այս գործընթացից լավ տեղյակ է եղել ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, քանի որ կապի մեջ է դատավորների հետ, իսկ ահա ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանն էլ այն անձն է եղել, որի միջոցով պաշտոնատար անձինք կարողացել են կապ հաստատել վերջինիս որդու հետ: Նաեւ նա եղել է իրավական գործընթացներից, խրթին Սահմանադրության խութերից «գլուխ հանողը»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Քնար Մանուկյան

Աղբյուրը՝ https://armlur.am/832752/

ԴԻՏԵԼ

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*